00:00:00

Դե հիմա ապահովեք, որ 3 մլն դիտում ունենա այս հայտարարությունը. վարչապետ

13:11, 16 ապրիլ 2020

«Տիկին Բաթոյան, հիմա այս ՀՎՀ-ն ու ՀԾՀ-ն ի վերջո ի՞նչ էր, հարկ վճարողի համարը, հա՞»,- կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բաթոյանն ասաց, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ավելի լավ կներկայացնի, թե ՀՎՀ-ն ինչ է: Իսկ ՀԾՀ-ն, ըստ նախարարի, սոցիալական քարտի համարն է, որը պարտադիր է քաղաքացիների համար 2003 թվականից, որովհետև առանց դրա գործարք չեն կարող իրականացնել: «Եվ շատերն ունեն այն, պարզապես չգիտեն, որ ունեն»,- նշեց Բաթոյանը: Վարչապետը նշեց. «Սիրելի բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր նամակ են գրել ինձ այդ թեմայով: Ուրեմն, հանրային ծառայության համարանիշը սոցիալական քարտի համարն է, ոչ մի բարդ բան: ՀՎՀ-ն էլ հարկ վճարողի համարանի՞շն է, պարոն  Անանյան, որով նույնականացնում ենք հարկ վճարողին»: ՊԵԿ նախագահն  ի պատասխան ասաց՝ այո: «Դե հիմա ապահովեք, որ 3 մլն դիտում ունենա այս հայտարարությունը»,- նշեց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր