00:00:00

Կառավարությունը որոշեց այս փուլում այլեւս նոր աջակցություն ծրագրեր չկիրականացնել

13:09, 16 ապրիլ 2020

Մենք այս փուլում պետք է կենտրոնանանք արդեն ընդունված ծրագրերն արդյունավետ ավարտելու վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է լուծենք մեր տեխնիկական խնդիրները, պետք է լուծենք շահառուների շրջանակն ու գումարը մարդկանց հասցնելու խնդիրները: Այս փուլում մենք ամբողջ գումարը կտեղաբաշխենք, հետո միայն նոր միջոցառումներ կընդգրկենք»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ հիմա ընդունված միջոցառումների համատեքստում կան մարդիկ, որոնք գտնվում են եզրային վիճակում. «Կարծում եմ, որ այս փուլում այս խնդրին դեռ չենք անդրադառնա: Մենք այս փուլում նախ տեղ կհասցնենք դե յուրե շահառուների գումարները, հետո կանդրադառնանք այլ միջոցառումների կամ ծրագրերը լավարկելուն: Սրանով, ըստ էության փակում ենք շահառուների շղթան»: Նշենք, որ այսօր կառավարությունը քննարկեց եւ ընդունեց հակաճգնաժամային 13-րդ միջոցառումը, որը վերաբերում է նպաստառու ընտանիքներին: Նրանց կհատկացվի նպաստի 50 տոկոսի չափով աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր