00:00:00

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

12:42, 16 ապրիլ 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի կողմից վերլուծվել է մարտի 19-ից ապրիլի 13 ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԱՀ մանրածախ առևտրի ոլորտում իրացվող մի շարք ապրանքների գների դինամիկան: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետությունում Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից: 1️⃣ ՀՀ-ից ԱՀ ներմուծվող 6 ապրանքատեսակների գների դինամիկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գների փոփոխությունները տեղի են ունեցել համահունչ և գրաֆիկներում արտացոլված պատկերները ունեն նույնական դինամիկաները: 2️⃣ ՀՀ և ԱՀ իրացման միջին գների տարբերությունը պայմանավորված է նաև նրանով, որ համեմատվել են ՀՀ-ում գործող 4 խոշոր առևտրային ցանցերի իրացման միջին գները և ԱՀ-ում գործող 20 փոքր և միջին առևտրային օբյեկտների միջին գները: 4️⃣ Ուսումնասիրված ժամանակահատվածում հնդկաձավարի միջին գինը ԱՀ-ում եղել է ավելի ցածր, քանի որ, որոշ առևտրային օբյեկտների կողմից հնդկաձավարի նոր խմբաքանակներ չի ներմուծվել և իրացումը շարունակվել է ցածր գնով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր