00:00:00

Կորոնավիրուսով ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է. արված թեստերի թվով բավականին լավ դիրքերում ենք. նախարար

11:57, 16 ապրիլ 2020

«Մեր ակտիվ դեպքերի թիվը 14-ով կրճատվել է: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159: Նույն միջոցառումները շարունակվում են: Այս ամբողջ ընթացքում մոտ 1500-ից ավելի մարդ կարանտինից դուրս է եկել: Կարանտինում գտնվող մոտ 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք: Սա ասում եմ, որ պարզ լինի, որ կարանտինային գործողությունները շատ արդյունավետ են: Այսինքն եթե մենք դա արած չլինեինք, մենք այդ 300 քաղաքացուն հետազոտած չէինք լինի, եւ հնարավոր էր, որ վարակի ավելի մեծ տարածում ունենայինք: Մահճակալային ֆոնդը այս պահին կիսով չափ է ծանրաբեռնված: Եթե կարողանանք այս տեմպը պահել, այսինքն հանրությունը համաճարակային կանոնները պահպանի, կարող են՝ հույս ունենալ, որ այս վիճակը կմնա կառավարելի դեռ երկար ժամանակ»,-հայտարարեց նախարարը: Նա հավելեց, որ 24 ժամվա ընթացքում իրականացվել է 537 թեստ. «Դրանց մի մասը քանի որ հաջորդ օրն է մուտքագրվել համակարգ, կարող եմ ընդհանուր թիվն ասել՝ 810 թեստ: Սա կարեւոր է նրանով, որ մենք համեմատում ենք այլ երկրներում մեկ շնչին բաժին ընկնող թեստերի թիվը: Այդ առումով մենք բավականին լավ դիրքերում ենք: Նույնիսկ մեր հարեւանների, մոտ գործընկերների հետ համեմատած, մենք անում ենք բավական շատ թեստեր՝ ընթացքում ընդլայնելով շրջանակը: Եթե կարիք լինի նոր ծավալներ ապահովել, կարող ենք մտածել նոր լաբորատորիա ներգրավելու համար, բայց ակրծում եմ, որ այս պահին սա բավարար է»,-ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր