00:00:00

Գյուղում թաղում է եղել, մահացողի տղան էլ Ռուսաստանից եկել է, թաղմանը մասնակցել. Նորաշենի բնակիչ

23:50, 15 ապրիլ 2020

Նորաշենում 2–3 օր առաջ թաղում է եղել, ահագին մարդ են հավաքվել, կարծում եմ՝ դրա համար են հիմա գյուղի ճանապարհը փակում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ մահացածը 53 տարեկան տղամարդ է եղել, որն ինֆարկտից է մահացել։ «Ահագին մարդ են հավաքվել գյուղում։ Մահացողի տղան էլ Ռուսաստանից վերադարձել է, ջերմություն է ունեցել, կարանտինում է եղել, բայց թաղմանը շտապօգնության մեքենայով բերել են ու տարել։ Դե ժոողվուրդն էլ երեւի փաթաթվել են. այդպես։ Հետո էլ նախկին գյուղապետի օբյեկտում հոգեհաց են տվել, մոտ 100 հոգի մարդ է եղել, հիմնական պատճառը կարծում եմ դա է։ Հիմա անցակետեր են դրել ու գիշերը 12–ին գյուղը փակեն մի քանի օրով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր