00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի հետ

22:41, 15 ապրիլ 2020

Ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն  անդրադարձ կատարեցին նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունը հայտնեց եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում: Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտեցին Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը: Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր