00:00:00

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին

22:10, 15 ապրիլ 2020

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը։ «Եղբայրական եզդի ժողովրդի թանկագին ներկայացուցիչնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի և մենք մշտապես բարձր ենք գնահատել Հայաստանի եզդիական համայնքի դերակատարումը մեր երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մշտապես իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում բնակվող տասնյակ հազարավոր եզդիներին, որոնք, որպես ազգային փոքրամասնություն, իրենց ուրույն տեղն ունեն մեր երկրի կայացման, բարգավաճման և պաշտպանության գործում: Եվս մեկ անգամ շնորհավորելով կարևորագույն այս տոնի առթիվ՝ ձեզ հետ կիսում եմ տոնական բերկրանքն ու ուրախությունը: Մաղթում եմ, որ նոր տարում իրականանան բոլորիդ երազանքներն, ու միասին կարողանանք պատվով հաղթահարել աշխարհին և մեր երկրին նետված համաճարակի մարտահրավերը: Աստված պահապան մեզ բոլորիս»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր