00:00:00

Լոռու մարզում 9 վարակակիր կա, մեկ մարդ առողջացել է․ մարզպետ

21:05, 15 ապրիլ 2020

Լոռու մարզում այս պահին կորոնավիրուսով վարակված 9 քաղաքացի կա, 1 հոգի առողջացել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Մարզպետը նշեց, որ բոլոր վարակակիրների վիճակը լավ է։ Նրանցից ոմանք նույն ընտանիքի անդամներ են, վարակակիրների շրջանում կա նաեւ 14 տարեկան երեխա։ Վարակիրներից մեկը ՌԴ-ից ժամանած կին է, բարեբախտաբար, շփում է ունեցել միայն մեկ անձի հետ, որի մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Մարզպետի խոսքով՝ վիճակը Լոռու մարզում վերահսկելի է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր