00:00:00

Արցախի պետնախարարը արդյունավետ է համարում ՊԲ բժշկական ծառայության աշխատանքը

19:47, 15 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության կառավարությունը մշտապես կապի մեջ է  Պաշտպանության բանակի հրամանատարի հետ՝  նյութական և տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ապրիլի 15-ին առցանց ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։ «Տեղյակ եմ, որ իրականացվում են պարբերաբար և ախտահանման աշխատանքներ, և բժշկական զննություն։ Պաշտպանության բանակի բժշկական ծառայությունը արդյունավետ իրականացնում է իր աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը։ Արցախում ապրիլի 15-ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք, 2 քաղաքացի կորոնավիրուսից ապաքինվել է։ 17 մեկուսացված, թեստավորվել է 75 մարդ։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր