Հայաստանի կառավարության անունից փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմել էր ռուսական «Գազպրոմ» ընկերությանը՝ գազի գինը իջեցնելու բանակցություններ սկսելու համար։ Գրիգորյանն արդեն ստացել է իր նամակի պատասխանը։ Այս մասին նա այսօր հայտնեց Ազգային ժողովում պատգամավորի հարցին պատասխանելիս։
«Գազպրոմը» Գրիգորյանին պատասխանել է, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահում հարցը, և միաժամանակ տեղեկացրել է, որ այդ բանակցությունները լինելու են կառավարությունների մակարդակով։
Ինչ վերաբերում է ներքին գնի բարձրացման հայտին, Գրիգորյանը պատասխանեց, որ դա հայտի քննարկումներում կերևա։