00:00:00

Նախկին պաշտոնյաներից մեկը առանձնատունը 300 մլն դոլար է. Դա բավարար է 1 տարի մեր ՊԲ-ն ֆինանսավորելու համար. պատգամավոր

12:31, 15 ապրիլ 2020

Սա չափազանց կարեւոր օրենք է, որի համատեքստում մենք չափազանց մեծ տեղ ենք տալիս միջազգային համագործակցությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին ԱԺ-ում «Ապօրինի ծառում ունեցող գույք բռնագանձման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: «Այս առումով ողջունելի է ԵՄ-ի կողմից վերջերս մեկնարկած մի ծրագիր, որի նպատակը «Արեւելյան գործընկերության» տարածքում եւ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում ապօրինի գույքի, կոռուպցիայի վրա հիմնված գույքի քրեական ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված համագործակցությունն է: Սա շատ կարեւոր է, որովհետեւ այն մարդիկ, որոնք այս օրենքի թիրախ են դառնալու ձնծաղիկներ չեն հաստատ, եւ իրենց գույքի մի մասն էլ պահում են այլ պետություններում»,-ասաց ն: Պատգամավորը հվելեց, որ ԱԺ-ում իրենք լայն աչքերով դիտարկելու են օրենքի հետագա կիրառումը «Վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ նախկին պաշտոնյաներից մեկն ունի ընդամենը մեկ առանձնատուն, որն այդ թերթի գնահատմամբ արժեր 300 մլն դոլար: Սա բավարար էր, որպեսզի մեկ տարի 500 հազարից ավելի թոշակառու ստանա 25 հազար դրամ եւ ավելի ստանա թոշակ, կամ 150 տարի պետական պաշտոնյաները ստանան պարգեւավճար: Կամ այս գույքի ձեռք բերման տարիներին այս գումարը բավարար էր մեկ տարի մեր պաշտպանության բանակը ֆինանսավորելու համար: Այսինքն խոսքը տիտանական հարստության մասին է, հանրային բարիքի մասին է, որը խլվել է մեր հանրությունից  վերջին տարիներին: Արդարությունը պետք է վերականգնվի, հատկապես այս տարի, այս ճգնաժամի համատեքստում այս բարիքը պետք է վերադարձնել մեր պետությանն ու հանրությանը»,-ասաց Ենգիբարյանը: https://www.youtube.com/watch?v=EtYNo8rj2dc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր