00:00:00

Ինչ է նշանակում՝ դու ով ես. Արարատ Միրզոյանն Էդմոն Մարուքյանին նախազգուշացում տվեց

11:58, 15 ապրիլ 2020

34 կողմ, 79 դեմ ձայնով ԱԺ-ն չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նախագծի հեղինակները չեն ընդունել կառավարության առաջարկությունները և հանձնաժողովն էլ բացասական եզրակացություն է տվել նախագծին, դրա համար առաջարկում են դեմ քվեարկել: Վարման կարգով հանդես եկավ Սուրեն Գրիգորյանը և դիմեց ԼՀԿ-ի պատգամավորներին: Այնտեղից արձագանքեցին, թե «դու ով ես»: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց. «Պետք է իրար հետ հարգանքով խոսել, ինչ է նշանակում՝ դու ով ես: Դահլիճում լռություն: Էդմոն Մարուքյանին հայտարարվում է զգուշացում ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան` պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար»: «Պարոն Միրզոյան, որ երեկ ամբիոնից այդ նույն պատգամավորը հայտարարում էր մանիպուլյատոր, մանիպուլյատոր, էդ խի չէիք անում: Նախազգուշացում չէիք հայտարարում, որովհետև ձեր խմբակցությունի՞ց էր»,-արձագանքեց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր