00:00:00

Դու ո՞վ ես. Էդմոն Մարուքյանը հունից դուրս եկավ, Արարատ Միրզոյանը նախազգուշացում կիրառեց

11:17, 15 ապրիլ 2020

ԱԺ հերթական նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 15-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հունից դուրս եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ։ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ չընդունելուց հետո պատգամավոր Սուրեն Գրիգորյանը դիմեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորներին՝ խոսելով  նախագծի վերաբերյալ Էդմոն Մարուքյանի նախօրեի ելույթից, երբ Մարուքյանը նրան տեղից ընդհատեց բղավելով՝ «Դու ո՞վ ես»։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց Մարուքյանին հարգալից խոսել․«Ի՞նչ ա նշանակում՝ դու ո՞վ ես»։ Էդմոն Մարուքյանը տեղից հակադարձեց՝ «Էդ ա նշանակում», ինչից հետո ԱԺ նախագահը նրան նախազգուշացում հայտարարեց պատգամավորների հետ անհարգալից խոսելու համար։ https://www.youtube.com/watch?v=ciq1xQe09aA&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր