Եթե դժվարանում եք լրացնել դիմումը (9-րդ միջոցառում), կարող եք ներբեռնել դիմումի մուտքագրման ուղեցույցը և ըստ դրա լրացնել պահանջվող տվյալները։ Ֆեյսբուքի իր էջում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման կառավարության 9-րդ միջոցառման շահառուներին հորդորել է ճիշտ կազմել դիմումը:
«1. Լրացման ենթակա են բոլոր դաշտերը։
2. Յուրաքանչյուր էջում տվյալներ մուտքագրելուց հետո համոզվեք, որ ճիշտ եք լրացրել, ապա նոր անցեք հաջորդ էջին։ Դիմումը մուտքագրելուց հետո այն վերախմբագրել չեք կարող։