00:00:00

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարարի հետ

19:52, 14 ապրիլ 2020

Ապրիլի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի ԱԳ նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ: Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի դեմ ուղղված պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում գործադրվող քայլերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը Հայաստանի կառավարության անունից իր ցավակցությունը հայտնեց Արանչա Գոնսալես Լայային՝ համավարակի արդյունքում գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց Իսպանիայի ժողովրդին՝ կորոնավիրուսի շուտափույթ հաղթահարման գործում: Զոհրաբ Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Իսպանիայի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և համավարակով պայմանավորված վերջիններիս առջև ծառացած խնդիրների հասցեագրման համար: Երկուստեք կարևորվեց նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում միջազգային համագործակցությունը՝ այդ թվում ԵՄ ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով: Երկկողմ օրակարգի համատեքստում ԱԳ նախարարներն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն ամրապնդելու և առավել զարգացնելու հայ-իսպանական համագործակցությունը տարբեր ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր