00:00:00

Կվերադառնամ ինչքան հնարավոր է շուտ, երբ երեխան դառնա մի քանի ամսական, սակայն դա կախված է նաև թռիչքներից. Տաթևիկ Ռևազյան (տեսանյութ)

15:56, 14 ապրիլ 2020

Ես հիմա Դանիայում եմ՝ Կոպնեհագենում, այստեղ իմ ծնողներն են, դեկրետում եմ, բայց շարունակում եմ աշխատել. այս մասին հեռակապով հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ է վերադառնալու Հայաստան: Արձակուրդից աշխատելը՝ Ռևազյանը պայմանավորեց COVID-19-ով և թռիչքների անվտանգության խնդիրներով: «Դա իմ որոշոմն է եղել, որ շարունակեմ աշխատելը մինչև վերջ»,- ասաց նա: Ռևազյանը նաև նշեց, որ իրեն լավ է զգում: «Ինձ լավ եմ զգում, խնդիր չկա, վերադառնալու մասով ասեմ՝ իրականում ես կվերադառնամ ինչքան հնարավոր է շուտ, երեխան մի քանի ամսական լինի, ես կուզեմ վերադառնալ, բայց պարզ է՝ կախված է թռիչքներից էլ, որովհետև հիմա թռիչքներ չկան ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հայաստանում»,- ասաց նա: https://www.youtube.com/watch?v=TbboyzwhWi8&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր