00:00:00

Բոլորդ տեսել եք զինվորի համազգեստը «պղծող երկոտանու թռվռալը», եթե ասեմ, որ դրա ականջները պետք է ոլորել, ինձ պատասխանատվության կենթարկե՞ն. Պետրոսյան (տեսանյութ)

15:29, 14 ապրիլ 2020

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ անդրադարձավ զինվորի զգեստի «պղծմանը»: Նշենք, որ նախագծով առաջարկվում է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝ պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով: «Անշուշտ ցանկացած բռնություն դատապարտելի է իրավունքի և բարոյականության տեսանկյունից, բայց բոլոր դեպքերում, մենք` որպես օրենսդիր մարմին, պետք է շահագրգռված լինենք, որ մեր բարի ցանկությունները պսակված լինեն հաջողությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել նորմատիվ իրավական ակտերի ՀՀ սահմանադրության պահանջները: Բնական է, կոչը հրապարակային է լինում. եթե ես սենյակում ինքնամեկուսացվեմ ու սկսեմ հայհոյել, դա կոչ չէ»,-նշեց նա: Նա նաև իր անհամաձայնությունը հայտնեց արդարադատության փոխնախարարին, թե արդարացնելը վտանգավորության տեսակետից նույնն է, ինչ հնչեցնելը. «Ոչ, նույնը չի: Եթե ես լայքում եմ, երբ մեկը գրում է, որ այսինչին պետք է ապտակել կամ պատժել, դա բավարար է, որ ինձ քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն: Մենք չպիտի մոռանանք, որ մենք հայ ենք և ունենք ազգային հոգեկերտվածք: Հավանաբար տեսել եք ֆեյսբուքում զինվորի համազգեստը «պղծող երկոտանու թռվռալը»: Չգիտեմ դա հայ է, ինչ ազգ է, բացարձակ նշանակություն չունի, եթե ես ասեմ, որ դրա ականջը պետք է ոլորել կամ պատժել, ինձ դրա համար պիտի տանեն քրեական պատասխանատվությա՞ն ենթարկեն»: https://www.youtube.com/watch?v=vTGPghKX1cc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր