00:00:00

Ի վերջո, ինչու է կատարվում Քաղավիացիայի կոմիտեում և որն է դրա պատճառը. Տաթևիկ Ռևազյանը ներկայացրեց իրենց թերությունները

15:34, 14 ապրիլ 2020

Այն զեկույցը, որը պատրաստել է Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն,  այնտեղ որեւէ ձեւով նշված չի, որ թերությունները  վերջին 2 տարում են հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ուղիղ տեսակապի ժամանակ Դանիայից հայտարարեց Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ EASA-ի զեկույցում նշված է, որ Քաղավիացիայի կոմիտեն վերջին 2 տարում չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պարտականությունները: «Նշում են կոնկրետ թերություններ, որոնք նկատել են այցի ընթացքում, որը տեղի է ունեցել փետրվարի 3-7-ին: Հարցին, թե ինչո՞ւ է թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը Հայաստանի քաղավիացիայի կոմիտեին ժամանակավորապես զրկել Հայաստանի տարածքում ավիաընկերություններին լիցենզավորելու իրավունքից, Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը նշեց. «Այդպես չի, գործակալությունը չի զրկել Քաղավիացիայի կոմիտեին լիցենզավորելու իրավունքից: Խոսքը երկու ավիաընկերությունների մասին է, որոնք ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար ունեցել են թույլտվություն: Խնդիրներն իրականում ունեն պատմություն: Եվրոպական երկրներում օտարերկրյա օդանավ շահագործողների աուդիտների ժամանակ մեր ավիաընկերություններից որոշները գրանցել են թերություններ, որոնք կարող են սպառնալիք լինել թռիչքների անվտանգության համար, միգուցե չեն համապատասխանում միջազգային իրավական կանոնակարգերին: Սկսել է առաջանալ կասկած այն մարմնի նկատմամբ, որն իրականացնում է վերահսկողությունը: Դեռեւս 2018-19 թվականներին մեր ավիաընկերություններից որոշները ներկայացրել են հայտ եվրոպական երկրներ թռիչքներ իրականացնելու համար եւ այստեղ նույնպես արձանագրվել են թերություններ: Այդ ամբողջական փաթեթը հանգեցրել է նրան, որ եվրոպական կառույցները սկսել են հետաքրքրվել ու փորձել հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանի ՔԱԿ-ում: Բնականաբար արձանագրված թերություններն անմիջապես ուղղված են Քաղավիացիայի կոմիտեին, որովհետեւ կոմիտեն ոչ ամբողջական է իրականացրել իր գործունեությունը: Ամենակարեւոր փաստն այն է, որ մենք ունենք ծրագիր, հասկանում ենք, թե ոնց կարելի է այդ խնդիրները լուծենք, ինչ քայլերով ենք հասնելու անհրաժեշտ մակարդակին»,-հայտարարեց նա: Իր հերթին Տաթեւիկ ռեւազյանն ասաց. «Երբ մեր ավիաընկերությունները դիմեցին, որ թռիչքային թույլտվություն ստանան դեպի Եվրոպա, ոչ բոլորն էին պատրաստ այդ քայլին, որտեղ էլ թերություններն արձանագրվել են: Մենք ընդունում ենք, որ դա ՔԱԿ-ի հիմնական թերությունն է, որովհետեւ եթե մենք օրինակ տեսչական ստուգումների ընթացքում նկատեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի եւ կասեցնեինք նրան, ինքը չէր էլ կարողանա դիմել եվրոպական չվերթների համար: Մենք պետք է առաջինը նկատենք, որ ավիաընկերչությունը խնդիր ունի ճիշտ չի, որ ավիաընկերությունը դիմի եվրոպա, նոր հասկանանք, որ նա խնդիր ունի: Երբ հասկացանք խնդիրը, ես անձամբ խնդրեցի, որ վերահսկողական մարմինը գա ու ստուգի մեր բոլոր գործընթացները: Բայց համաձայն եմ, որ ընդհանուր համակարգը խնդիր ունի»: https://www.youtube.com/watch?v=hXyQ-jPo1hM&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր