00:00:00

Կալանավորը մեխել է ոտքերը․ պնդում է կեղծ ցուցմունքով է դատապարտվել (լուսանկարներ)

17:51, 14 ապրիլ 2020 Ֆոտոշարք

3.5 տարի ազատազրկման դատապարտված եւ արդեն երկու տարի Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող Լոռու մարզի բնակիչ Գագիկ Վասիլյանը քրեակատարողական հիմնարկում մեխել է ոտքերը։ Լուսանկարները վերջինս ուղարկել է Irakanum.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջին, այդ կերպ բարձրաձայնելով իր հետ կատարվող ապօրինությունների մասին։ Վասիլյանը ըստ պաշտոնական հաղորդագրության մեղադրվում է Հաղպատ վանական համալիրից գողություն կատարելու մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի առաջին եւ երկրոդ կետերով։ Գագիկ Վասիլյանը մեզ պատմեց, որ կեղծ ցուցմունքի հիման վրա են իրեն դատապարտել։ «Ինձ կանչել են քաղմաս, մի քննիչ էր զանգել, գնացի, էնտեղ դիմավորեց Ալավերդու դատախազն ու քննչականի պետը։ Դեմից ասեցին Գագո ջան քեզ ճանաչում ենք, տանջված տղա ես, արի էս գործը վեկալ, որովհետեւ գողությունը քո՝ էնտեղ եղած ժամանակի հետ է համընկնում։ Ասի, հո դուք չե՞ք գժվել, որտեղ ես եղած լինեմ, հո ինձ չեք ասելու վիզ վերցնեմ»,- պատմեց Վասիլյանը։ Նա տեղեկացրեց, որ նախկինում դատապարտված է եղել, սակյան պատիժը կրելուց հետո որոշել էր փոխել կյանքը։ Դատապարտյալի խոսքով՝ գտել էր աշխատանք, եւ պահում էր հիվանդ մորն ու քրոջը։ «Ասեցի ինձ մի կապեք էս դվիժեննի հետ, ես հանցագործությունների մեջ չկամ։ Ես տասը տարի սռոկ եմ նստել, հիմա իմ գլխի ճարը տեսնում եմ, փառք Աստծո լավ էլ ապրում եմ։ Էդ օրը թողեցին, ասելով, թե բա լավ ե՞ս մտածել արա, ստեղ մենք ենք ասում, դեռ ռաստ կգանք։ Անցնում է որոշ ժամանակ ու հետո հետախուզում են հայտարարում»,- ասաց նա։ Այդ ընթացքում ինքն արդեն տեղափոխվել էր Երեւան, մեքենայի անսարքությունները վերանորոգելու համար։ Բնակվել է տատիկի տանը, որտեղից էլ նրան ձերբակալել են։ «Տարան Շահումյանի բաժին, ասին Ալավերդու գործն է։ Ասի, բա խի չեն զանգել, էսքան ժամանակ երբ պետք է եղել զանգել են, էս խի են հմի ռոզիսկ տալի։ Գնացի հասա Ալավերդի, էդ օրը արդեն քրեական գործ են հարուցել, կասկածյալ են ներգրավել, որ ես եմ գողությունը արել։ Իրանց ասացի, որ էդ օրը եղել եմ էս ինչ տեղը, տուրիստներ եմ բերել հա Հաղպատի եկեղեցի, բայց հետ եմ գնացել, Գնթունիք եմ մտել հաց եմ կերել, գնացեք էնտեղի կամեռաները նայեք, սաղ ասում եմ, որ ժամին որտեղ եմ եղել։ Էտի էլ իրանց հետաքրքիր չէր։ Մի հատ կին էին բերել էդ գյուղից, որ էնտեղ ես կանգնել եմ խոսել եմ իրա հետ, էս կնիկն է միայն վկայություն տվել, որ հա ես գիշերով իրան տեսել եմ։ Բայց ոչ մի կերպ չկարողացավ հիմնավորել»,- ասաց նա։ Դատական վերջին նիստի ընթացքում ըստ Վասիլյանի հայտարարվում է երեք ժամ ընդմիջում, սակայն սահմանվաժ ժամանակը լրանալուց րոպեներ առաջ, երբ նա մուտք է գործում նիստերի դահլիճ, արդեն իսկ տեղյակ են պահում, որ դատարանը որոշումը հրապարակել է։ Գագիկ Վասիլյանը պնդում է, որ ինքն անմեղ է, եւ կեղծ ցուցմունքի արդյունքում է ազատազրկման դատապարտվել։ Նա հայտարարում է, որ քրեակատարողական հիմնարկում ձեռք է բերել մի շարք հիվանդություններ։ Հիմա դիմել է ծայրահեղ միջոցի՝ մեխելով ոտքերը, այդ կերպ փորձ է անում պատասխանատուների ուշադրությունը հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։ Նա ասաց, որ դիմում է գրել ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ՀՀ վարչապետին, դիմել է նաեւ ԱԺ մի շարք պատգամավորների։ Առաջարկում է վերաբացել քրեական գործը, իրականացնել օբյեկտիվ քննություն եւ եթե պարզվի, որ իսկապես մեղավոր է պատրաստ է պատիժը կրել։ Գագիկ Վասիլյանը պատմել է նաեւ ՔԿՀ-ում տիրող իրավիճակի, «զոն նայողների» մասին, որը կներկայացնենք մեր հաջորդ հրապարակմամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր