00:00:00

Կառավարության տրամադրած սոցիալական աջակցության շնորհիվ 5957 շահառու հղի կանայք կստանան աջակցություն

13:23, 14 ապրիլ 2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 5 957 հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ չեն աշխատել մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «7-րդ միջոցառման շրջանակն ընդլայնվել է, և այժմ աջակցություն կստանան ոչ միայն այն հղիները, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, նաև այն հղիները, որոնց ամուսիններն այդ նույն ժամանակահատվածում չեն աշխատել։  Այս պահին ծրագրի շահառու է հանդիսանում 5 957 քաղաքացի, ցանկը թարմացվում է»,- նշեց Բաթոյանը։ 7-րդ միջոցառման ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 10-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր