00:00:00

Արցախում կորոնավիրուսով վարակված 6 քաղաքացուց 3-ի վիճակը բավարար է, 2-ինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ ախտանիշներ չկան

12:11, 14 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահի դրությամբ նոր թեստավորված քաղաքացիներ չկան: Կորոնավիրուսի վարակով հաստատված 6 քաղաքացուց երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: Կեղծ եւ չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետեւել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր