00:00:00

Կորոնավիրուսից երեկ մահացած 65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտային, երիկամային խնդիրներ. ԱՆ խոսնակ

11:12, 14 ապրիլ 2020

Ապրիլի 13-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «65-ամյա և 82-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։ Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ»,-գրել է նա։ Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1067 դեպք, մահացել է 16 քաղաքացի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր