00:00:00

Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասավ 16-ի. նոր տվյալները

11:01, 14 ապրիլ 2020

Հայաստանում ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1039 դեպք: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 1067 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 8316 թեստավորման դեպքում (վերջին մեկ օրում՝ 467): Փաստացի այս պահին բուժվում է 786 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 11-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 265 անձ (վերջին մեկ օրում՝ 14 մարդ), 16 պացիենտ մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր