00:00:00

Հերիք եղավ էլի. բանավեճ Արարատ Միրզոյանի և Էդմոն Մարուքյանի միջև (տեսանյութ)

20:09, 13 ապրիլ 2020

Այսօր՝ ապրիլի 13-ին, Աժ-ն հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում արտակարգ դրությունը 30 օրով երկարացնելու հարցն է: Աժ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթների ավարտից հետո նշեց, որ մի դիտարկմամբ է ուզում կիսվել. ««Լուսավոր Հայաստանը» ներկայացրել է մի օրինագիծ, որտեղ թվարկված են միջոցառումներ, որտեղ ըստ էության չեն համապատասխանում կառավարության որոշման, սահմանափակումների միջոցառումներին: Իրավական տեսանկյունից սա առաջարկությունների փաթեթ է, գուցե լավ, գուցե վատ, ես գնահատական չեմ տալիս, բայց ամենևին ոչ կոնկրետ միջոցառումների վերացնելու առաջարկ: Մեր գործընկերնեը հաճախ մեզ իրավաբանության դասեր են տալիս մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակի, բայց էս դեպքում ցավում եմ, սա պահպանված չէ»,-նշեց նա: Էդմոն Մարուքյանը դահլիճից արձագանքեց՝ ասելով, որ եթե չի համապատասխանում, թող չդնեն քվեարկության, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց. «Մենք որևէ արգելք չենք հանդիսաում մեր գործընկերների լիազորությունների իրականացմանը, և կքվեարկենք, որովհետև առնվազն վերնագրի մակարդակով այնպիսին է, ինչպիսն պիտի լիներ»: Մարուքյանի՝ դահլիճից կրկին արձագանքներին Միրզոյանը պատասխանեց. «Լսեք, ախր ասեցի հայերեն, թվարկված են միջոցառումներ, որոնք չկան էն որոշման մեջ, որտեղ սահմանափակումը դրել են, հերիք եղավ էլի»: Նշենք, որ քվեարկությունից հետո ԼՀԿ-ի առաջարկը չընդունվեց: Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.youtube.com/watch?v=CFD8Sm2I4vg&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր