00:00:00

Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին սպասում է ՀՆԱ-ի 4,6 տոկոսով անկում. Համաշխարհային բանկ

22:06, 13 ապրիլ 2020 Աշխարհ

Վերջին 5 տարվա ընթացքում Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների տնտեսական ցուցանիշներն արդեն իսկ հիասթափեցնող էին, իսկ աճի տեմպը միջինը հազիվ էր դրական լինում, «Տնտեսությունը COVID-19-ի ժամանակ» ամփոփագրում նշել են Համաշխարհային բանկի վերլուծաբանները: 2019 թվականին տարածաշրջանի շատ երկրների ցնցել էին զանգվածային բողոքները, որոնք արտացոլում էին բնակչության սպասումների եւ տնտեսական ու սոցիալական իրողությունների միջեւ խզումը: Այնուհետեւ աշխարհին պատուհասեց կորոնավիրուսի համավարակը: Ընդ որում՝ տարածաշրջանի երկրները հիվանդության տարածման դեռեւս նախնական փուլում են, նշում են փորձագետները: Այս ընթացքում երկրների մեծամասնության կառավարությունները երկու մասի են բաժանվել առողջապահական եւ տնտեսական ծախսերի միջեւ, հայտնում է «Վեստին»: Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների համար կորոնավիրուսի համավարակն ընդհանուր առմամբ կարող է արժենալ ՀՆԱ մոտ 4,6 տոկոսը, կարծում են ՀԲ տնտեսագետները: Ընդ որում՝ Վենեսուելան հաշվի չի առնվում. այն չի մտնում ՀԲ երկրների խմբի մեջ: Միջազգային վարկային կազմակերպության տնտեսագետները աճի վերսկսում են ակնկալում արդեն 2021 թվականին՝ 2,6 տոկոսով: Փորձագետները նշում են, որ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներում հումքային ապրանքները անհամաչափ կարեւոր դեր ունեն: Եվ սա, անկասկած, մեծ մասի համար վճռորոշ գործոն է. 2019 թվականի եւ 2020 թվականի սկզբին նկատվում էր ածխաջրածինների գների որոշ վերականգնում: Դրանից բացի, դիտվում էր սննդամթերքի՝ տավարի մսի, սոյայի միջազգային պահանջարկի կայուն աճ: Սակայն մարտի սկզբին ՕՊԵԿ+-ի գործարքի ձախողումը հարված հասցրեց տարածաշրջանի երկրների նավթի արդյունահանման ճյուղին: Իսկ կորոնավիրուսի համավարակը հանգեցրեց խոշոր ներմուծող Չինաստանում պարենային ապրանքների պահանջարկի կտրուկ անկման: Իրավիճակը խորացրել է ամբողջ աշխարհում COVID-19-ի տարածումը, ինչը հանգեցրել է պահանջարկի կտրուկ նվազման, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ ապրանքաշրջանառության. ավելի վաղ «Վեստին» հայտնել էր, որ ամբողջ աշխարհում նավագնացության ընկերությունները, որոնք զբաղվում էին կոնտեյներներով ծովային փոխադրումներով, ուղերթներն արդեն չեղարկում են: Համաշխարհային բանկից նշում են, որ այս շրջանում վճռական դեր կխաղա պետական աջակցությունը: Ընդ որում՝ այն պետք է տարբեր ուղղություններով լինի՝ ե՛ւ ֆինանսական ինստիտուտների համար, ե՛ւ աշխատանքի շուկայի: Դրանից բացի, կպահանջվի սոցիալական աջակցության եւ պաշտպանության ծրագրերի ընդլայնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր