Աժ-ն հատուկ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, արդյոք օրավարձով ապրող, սակայն չգրանցված մարդկանց խնդիրը լուծում ստանալու է, թե ոչ:
«Սոցիալական թիրախային խմբերին ցուցաբերվող աջակցությանն ծրագիրն արդեն ներկայացրել եմ: 9-րդ միջոցառմամբ մեզ մոտ նախատեսվում է երեխաներին աջակցություն: Եվ այդ աջակցությունը վերաբերվելու է նաև չգրանցված աշխատողների երեխաներին: Իսկ 11-րդ միջոցառմամբ, որը այսօր է ընդունվել, 50%-ի չափով փոխհատուցելու ենք մինչև 10 հազար դրամ գազի սպառման ծավալներ ունեցող անձանց ծախսը և մինչև 5 հազար դրամ էլեկտրաէներգիայի ծախսը, կարծում եմ՝ բավականին մեծ խումբ մարդիկ են ընդգրկվելու այս ծրագրում: Ինչ վերաբերվում է հետագա զարգացումներին, ինչ պետք է լինի, երբ անձը գրանցված չէ, կարծում եմ, առաջին հերթին այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվի ՊԵԿ-ին: Որպեսզի հասկանանք այդ անձանց քանակը, շրջանակը, մենք պետք է ունենանք օբյեկտիվ ինֆորմացիա: Ենթադրում եմ ճիշտ կլինի տնտեսվարողի հետ միասին այդ աշխատակիցները տան ցանկ, ովքեր գրանցված չեն եղել, որ հետագայում կոմպլեքս լուծում գտնենք կառավարությունում: Պարզ է, այդ անձանց շրջանակը մեծ է, չենք գնալու փակենք դրա համար»,-նշեց Ավինյանը: