00:00:00

FAST-ը դրամաշնորհային ծրագիր է մեկնարկել

16:37, 13 ապրիլ 2020

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝ կենսատեխնոլոգիա մեքենայական ուսուցում նոր նյութեր ADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝ https://bit.ly/3ehsUah Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։ ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ https://bit.ly/2y6FvfZ ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ https://bit.ly/2XtR6jA ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ https://bit.ly/2K0M2vb Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր