00:00:00

Ժամկետային 3 զինծառայող բուժվել է

16:25, 13 ապրիլ 2020

Ժամկետային մի քանի զինծառայողների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Կառավարության մամուլի սրահում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։ Նա չնշեց կոնկրետ թիվ, թե այս պահին քանի զինծառայողի մոտ է հաստատվել դեպք, միայն հայտնեց, որ երեք զինծառայող արդեն բուժվել է։ Օհանյանն ասաց, որ ինչպես պայմանագրային զինծառայողների, այնպես էլ ժամկետային զինծառայողների ծնողներին տեղյակ է պահվում դեպքի մասին։ Արցախում իրենց ծառայությունը իրականացնող զինծառայողների շրջանում կորոնավիրուսի որեւէ դեպք չկա։ Օհանյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ վարակված զինծառայողների թիվը փոքր է։ https://www.facebook.com/irakanum.am/videos/2954218944621287/?__xts__[0]=68.ARD4DRkLqwWqSSdR7CBAC2F-6rsoE87ucCkavL3_jOQhtA0qh8_bBokVpeqVx4FieQe9WriR6_NQ7FnmfYq4voB9iIftPTgnvI2m41o0dgnfQ-ByIyeY74sc4Thff_7Mz4GJsmGMsGX8d7z7o9NQrCQPonKzOVlW1E2DHXsIf4lVS7Q3z9PdKjxRvtVWivRBmFaQCelnfNmSFg-fs6mnCXieehXNByWcn1IiTXj_yQKSjFU5ktcyQBkJHlUsuIV41J_nuKFMivYEWFeShJa2BQrLffr-xeH8bEesNRoUIo-Xc44isxrl0YUNZKf0nvZKBFtFkY9X9tbq0_3bMg1inOGBxSLtc1B9zJGX7ANI&__tn__=-R

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր