00:00:00

«Հայաէրոնավիգացիայի» շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են

16:11, 13 ապրիլ 2020

Քաղավիացիայի կոմիտեից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերության վարչական շենքում ինքնամեկուսացված բոլոր աշխատակիցների Կորոնավիրուսի թեսթերի արդյունքները բացասական են: <<Ավիաբուժ>>բ/կ ՓԲ և <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունների համատեղ միջոցներով ախտահանվել է Ընկերության վարչական շենքը՝ համապատասխան ախտահանիչ նյութերով: <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունն անցնում է իր բնականոն աշխատանքին: Շնորհակալություն ենք հայտնում Ընկերության բոլոր աշխատակիցներին համավարակի այս դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, կարգապահության և իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար: Հարգանքով, ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր