00:00:00

«Կսահմանափակվի Հարկադիրի կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը»․ Ռուստամ Բադասյան

14:58, 13 ապրիլ 2020

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 30 օրով երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության գործողության ժամկետը: Այդ որոշմամբ, ի թիվս այլ կարգավորումների, կսահմանափակվի արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ՈՐՈՇ դեպքերում արգելանք կիրառելու հնարավորությունը: Նշածս սահմանափակումը վերաբերում է ՏԻՄ-երի կողմից սահմանված ավտոկայանատեղիի համար տուրքերը չվճարելու հիմքով կայացված ակտերի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության ակտերի հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կիրառվող արգելանքներին, եթե կատարողական վարույթը հարուցվել է 2020 թվականի ապրիլի 14-ից հետո: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Չկիրառված արգելանքները կկիրառվեն արտակարգ դրության ավարտից հետո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր