00:00:00

Քաղաքապետը՝ Էջմիածնի փողոցներում առաջացած փոսերի մասին

14:26, 13 ապրիլ 2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Գարնանային անձրևների պատճառով շատ երթևեկելի փողոցներում առաջացել են փոսեր, որոնք անհարմարություն են պատճառում հատկապես վարորդներին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն ընթանում են անհրաժեշտ հաշվարկները, և շուտով կիրականացվեն այդ փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համավարակի տարածումը բավական բարդացրել է աշխատանքների իրականացումը, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Նաև ցանկանում եմ տեղեկացնել, որ ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները ՀԻՄՆԱՎՈՐՈԳՎԵԼՈՒ ԵՆ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր