00:00:00

«Կենտրոն» ՀԸ լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործով կա մեղադրյալ

14:16, 13 ապրիլ 2020

«Կենտրոն» Հ/Ը-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացումը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կա մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Քաղաքացուն առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելու համար): Մեղադրյալը Արարատի մարզի 1966 թվականի ծնված քաղաքացի է, որի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր