00:00:00

ՀՀ-ում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա․ վարչապետ

14:13, 13 ապրիլ 2020

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնող 11-րդ միջոցառումը, համաձայն որի  50 տոկոսով կփոխհատուցի այն բնակիչների կոմունալ վճարները, որոնք փետրվար ամսին ծախսել են մինչև 10 հազար դրամի գազ և 5000 դրամի հոսանք: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձավ դրան և նշեց, թե ինչու են 50 տոկոսով փոխհատուցում, այլ ոչ թե 100: «ՀՀ-ում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա և մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, դա շատ կարևոր է և այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցելու ծախսերը: Իհարկե, սոցիալական որոշակի խմբերի այլ ծրագրերով ևս օգնություն կտրամադրվի: Սա չի բացառում, որ մյուս ծրագրերից կօգտվի նաև այս միջոցառումից»: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց,  որ փոխանցումը կատարվելու է կոմունալ ծառայությունը մատուցող ընկերությանը: «Ովքեր ունեն պարտք, դրանք կնվազեցվեն համապատասխան չափով, ովքեր պարտք չունեն, կառաջանա կանխավճար, որով կնվազեցվի ապագա վճարումը»,-ասաց փոխվարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանիի խոսքով՝ ծրագրի շահառու է դառնում ավելի քան 222,000 քաղաքացի: Ընդհանուր առմամբ այս պահին ընդունված միջոցառումներով մոտավորապես 300,000 քաղաքացի է աջակցություն ստանում կամ ստանալու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր