00:00:00

Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ կիրառված արգելքները վերացվեցին

13:30, 13 ապրիլ 2020

Հայաստանի կառավարությունն Արտակարգ դրությունը ևս 30 օրովում երկարաձգելու որոշման մեջ կատարեց փոփոխություններ, որոնցով ուժը կորցրած ճանաչվեց նախորդ որոշման 7-րդ գլուխը:  Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ 7-րդ գլուխը վերաբերվում էր Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Նոր որոշմամբ ընդհանրապես վերացվում են ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները՝ պայմանով, որ մոնիտորինգ կիրականացվի՝ հասկանալու համար, թե ինչքանով է այս ընթացքում ԶԼՄ-ն և հանրությունը կարողացել ադապտացվել լրատվական պատեհ քաղաքականությանը: Եթե հանկարծ կտեսնենք դրսևորումներ, որ ռիսկեր են առաջանում, Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կիրականացնենք և վերջին գործող ռեժիմը կվերականգնենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր