00:00:00

Արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի մինչև մայիսի 14-ը

12:58, 13 ապրիլ 2020

ՀՀ-ում արտակարգ դրությունը կերակարացվի ևս 30 օրով․ որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա արտահերթ նիստում:  Արտակարգ դրությունը ապրիլի 14-ից, ժամը 17:00-ից կերկարաձգվի մինչև  մայիսի 14-ը, ժամը 17:00-ն: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, զեկուցելով հարցը, ներկայացրեց, որ որոշումն իրավաչափ է, Կառավարությունն իրավունք ունի երկարաձգել արտակարգ դրությունը: Նախարարն ասաց, որ արտակարգ դրության պայմաններում կիրառվող՝  ԶԼՄ-ների հրապարակումների վերաբերյալ սահմանափակումները կվերացվեն: «Եթե հետագայում մոնիթորինգը ցույց տա, որ ֆեյքային նորությունները լայն ծավալում կստանան, մենք Կառավարության որոշամամբ կարող ենք վերադառնալ և կիրառել նույն սահմանափակումները»,-ասաց նա։ Արտակարգ դրության երկարացման մասին որոշումը պետք է հաստատվի  ԱԺ հատուկ նիստում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր