00:00:00

Բժշկական պարագաներ՝ Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների

12:45, 13 ապրիլ 2020

Ապրիլի 12-ին Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը Հալեպի զինվորական հոսպիտալին և այլ բժշկական հաստատությունների է փոխանցել բժշկական պարագաներ։ Բժշկական կենտրոնների ղեկավարները հայտնել են իրենց երախտագիտությունը հայ բժիշկներին տրամադրված բժշկական պարագաների և բժշկական հաստատություններում ամենօրյա ցուցաբերվող բժշկական օժանդակության համար։ Հալեպի զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ-Այուբիին բարձր է գնահատել հայ և սիրիացի բժիշկների համատեղ ջանքերը, նվիրական աշխատանքը, մասնագիտական բարձր հատկանիշները, ոչ միայն պատերազմի հետևանքով տուժածներին բուժօգնության ցուցաբերումը, այլև համատեղ ուժերով ցանկացած տեսակի վտանգի դեմ պայքարելու պատրաստակամությունը։ - Մեր հայ գործընկերները հավատարիմ են մարդասիրության վեհ սկզբունքներին և ամեն օր պրոֆեսիոնալ մոտեցմամբ օգնություն են ցուցաբերում Սիրիայի ազգաբնակչությանը։ Սիրիայի ժողովուրդը գնահատում է, որ հայերն այս դժվար իրավիճակում մեր կողքին են,- նշեց գեներալը։ Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ մարդասիրական խմբին, Հալեպում ՀՀ հյուպատոսությանը և իշխանություններին մշտական աջակցության համար։ Այդ մասին հայտնում են Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր