00:00:00

COVID-19-ով վարակվածներին սպասարկող անձնակազմի մեծացման նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

12:30, 13 ապրիլ 2020

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդ պացիենտներին սպասարկելու գործում վերապատրաստումից հետո ներգրավել նաև կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին։ Օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանի ապրիլի 13-ի արտահերթ նիստում ընդունվեց միաձայն` 115 «կողմ» ձայնով։ Կառավարության հեղինակած օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։ «Նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում»,- նշել էր Ավանեսյանը։ Փոխնախարարը հավելել էր, որ ակնկալվում է նաև ՀՀ–ում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց սպասարկման համար լրացուցիչ մահճակալային ֆոնդ ծավալել։ ՀՀ Ազգային ժողովը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկի հատուկ ընթացակարգով` նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի և կքվեարկվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ընթացքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր