00:00:00

Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին․ Նարեկ Վանեսյան

11:29, 13 ապրիլ 2020

Առողջապահության կազմակերպիչ, կորոնավիրուսի պատճառով ստեղծված մեկուսարաններից մեկի՝ Աղավնաձորի ղեկավար Նարեկ Վանեսյանը լուսանկար է հրապարկե, որտեղ պատկերված է երկու բուժաշխատողների՝ հոր և աղջկա հանդիպումը։ «Կյանքն ինչ հետաքրքիր է…
Նկարում բուժծառայության փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյանն է, ով իմ զինծառայության ժամանակ եղել է Արմավիրի ուսումնական բրիգադայի բուժծառայության պետը, ում հետ պայքարել ենք զորամասում դիզինտերիայի վերացման համար: Նկարում աղջնակը փոխգնդապետի աղջիկն է՝ Զառա Մարտիրոսյանը, ով՝ լինելով էնդոկրինալոգիայի օրդինատոր մեր կամավորական թիմի կազմում, հայրենանվեր ծառայություն է մատուցում COVID-19-ի կապակցությամբ մեր հայրենակից կոնտակտավորներին: Ձեռքերի ու շփման այս պատկերը քանի օր էր նկատում էի, հեռու կանգնում, որ չխանգարեմ հոր և աղջկա կարոտալից հայացքին, բայց վերջը որոշեցի նկարեմ: P.S. Գեները չեն ոչնչանում, բայց մնացեք տանը, որ Զառան ու մնացած կամավորները շուտ գնան տուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր