00:00:00

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

10:09, 13 ապրիլ 2020

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 12-ին, ժամը 19:23-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Լանջանիստ ավտոճանապարհի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակի եզրին. առկա է ընկնելու վտանգ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից; Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լանջանիստ գյուղի սկզբնամասում՝ ոլորանների մոտակայքից, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Մ., ծնված 1978 թ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված. տուժածներ չկան:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր