00:00:00

Ապրիլի 13-ից հանվելու են ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները. Տիգրան Ավինյան

18:54, 12 ապրիլ 2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավորր սահմանափակումներում: Ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները: Մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝ Մշակող արդյունաբերության հատվածում՝ 12 – Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, 23.5 – Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը 23.6 – Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը, 25.11 – Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը, Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ 43․3 – Շինարարության ավարտական փուլի աշխատանքների, Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ 71.12 – Ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։ Բացի այդ, միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր