00:00:00

Եկեք տոնը նշենք տանը. ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները. Ավինյան

23:36, 11 ապրիլ 2020

ՀՀ պարետ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Զատիկի տոնի առթիվ եւ կրկին կոչ արել մնալ տանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը (Զատիկ): Առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում` ինձ համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է: Միաժամանակ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված: Վստահ եմ, որ բոլորս էլ հասկանում ենք, որ այս կոչն ու հորդորն անում եմ հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու կարևորագույն նպատակով: Նշեմ, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները: Դրսևորե՛նք կարգապահություն և պատասխանատվություն, կանխե՛նք վարակի տարածումը: Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր