00:00:00

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել. նա հանձնարարականներ է տվել

20:40, 11 ապրիլ 2020

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Այս մասին հայտնում են Արցախի «Տեղեկատվական շտաբի» ֆեյսբուքյան էջում: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ ընդգծելով, որ ընդունվող որոշումների մասին ըստ անհրաժեշտության անմիջապես կտեղեկացվի բնակչությանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր