00:00:00

Ստեփանակերտում արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն

19:25, 11 ապրիլ 2020

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 11-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակների միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ և 2 գնանկում: Այս մասին հայտնում է Արցախ / Տեղեկատվական շտաբը: «Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3%: Միջին գնի անկում արձանագրվել է լոլիկ 1կգ` 67 դրամ կամ 6.3% և հավի ձու 1 հատ՝ 1 դրամ կամ 1.8% ապրանքատեսակների համար: Գնաճ արձանագրած ապրանքային շուկայում բացակայում են գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր