00:00:00

Կառավարությունը շարունակում է և՛ մեխին, և՛ նալին խփելու անլուրջ քաղաքականությունը. Շարմազանով

18:21, 11 ապրիլ 2020

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով կառավարության՝ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու որոշմանը: «Կառավարությունը շարունակում է և՛ մեխին, և՛ նալին խփելու անլուրջ քաղաքականությունը: Մի կողմից հայտարարում են, թե իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից ու արտակարգ դրություն են երկարաձգում, իսկ մյուս կողմից էլ մտադիր են բացել ռիսկային այնպիսի ոլորտի գործունեություն, ինչպիսին տեքստիլ և հագուստի արտադրությունն է: Ով էս մարդկանց գործունեությունից գլուխ հանի, արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Էդուարդ Շարմազանովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր