00:00:00

Քաղաքապետարանի կողմից 30 կգ-անոց փաթեթներ են փոխանցվել 2000 տարեցների. Հակոբ Կարապետյան

17:58, 11 ապրիլ 2020

Երեւան քաղաքի բյուջեից շուրջ 45 մլն դրամ հատկացվեց սոցիալական աջակցության ծրագրերին. Դրա շահառուն հիմնականում միայնակ տարեցներին են, անժառանգ տարեցները: Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Դրա նպատակը բացի սոցիալական աջակցությունից, նաեւ այն է, որ տնից դուրս գալու հնարավորինս քիչ առիթներ ունենան: Մասնագետների խորհրդով կազմվել է ցուցակ, կազմվել են փաթեթներ պարենային նաեւ այլ ապրանքների, խնամքի ապրանքների: Շուրջ 30 կգ-անոց արկղեր են, որոնք հանձնվել են 2 հազար տարեցների: Հաշվարկն արվել է այնպես, որ այդ պարենային արկղերում կալորիականությունը համարժեք լինի մեկ ամսվա սննդի պահանջին: Հետեւաբար, այդ մարդիկ հնարավորություն ունենան մեկ ամիս դուրս չգալ տնից»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր