00:00:00

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածը երիտասարդ կին է, որը թոքաբորբ է ունեցել

15:48, 11 ապրիլ 2020

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակված անձը երիտասարդ կին է։ Նա ավելի քան մեկ շաբաթ գտվել է մարզի հիվանդանոցներից մեկում. նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշեցին Գեղարքունիքի մարզպետարանից, գրում է Hetq.am-ը։ Այնուհետև կինը տեղափոխվել է Երևան՝ «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ երեկ թեստավորվել է և հաստատվել է կորոնավիրային հիվանդությունը։ Մարզպետարանից հրաժարվեցին հայտնել, թե մարզի որ բնակավայրից է քաղաքացին, սակայն մեր ունեցած տեղեկություններով նա Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղից է՝ 30-35 տարեկան։ Նրա հետ կոնտակտավոր անձանց հիվանդանոցից հորդորել են ինքնամեկուսանալ։ Հիցենենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը։ Այս տեղեկությունը հաստատել է մարզպետ Գնել Սանոսյանը։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտարարել է, որ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ Այդպիսով, վերջին տվյալներով` փաստացի բուժվողների թիվը կազմել է 780, առողջացածներինը՝ 173: Ապրիլի 10-ի դրությամբ` արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին երեկ հայտարարվել էր։ Մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 13: Աղբյուր՝ Hetq.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր