00:00:00

Առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի. Տաքսիները կարող են գործել. վարչապետ

14:09, 11 ապրիլ 2020

Առաջիկա օրերին հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին Facebook-ի իր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից այն ոլորտները, որոնք աշխատանքը թույլատրվում է, մենք սահմանում ենք, որ այդտեղ տրանսպորտային ծախսերը եւ փոխադրումների հարցը պետք է հոգան գործատուները, որպեսզի աշտատողների վրա հավելյալ ճնշումներ չլինեն: Իհարկե, պարետատունը կսահմանի այն դեպքերը, երբ տեղաշարժը կթույլատրվի տեղաշարժի թերթիկներով եւ գործատուների տեղեկանքներով»,-ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ ավելի վաղ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ընթացքում վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր