00:00:00

Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

14:00, 11 ապրիլ 2020

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով զբաղվելն արգելված է օրենքով։ Հատկապես այս օրերին, բոլորիս առողջության պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է զերծ մնալ նման գործողություն ծավալելուց։ Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության։ https://www.youtube.com/watch?v=29oTf5HvaEw&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր