00:00:00

«Հարց չկա, տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ մինչեւ վերջ». Ծառուկյանը՝ իր հայտարարության մասին

15:04, 25 մարտ 2020

Հարց չկա, միտք եմ ասել, տեսակետ եմ ասել, ես իմ տեսակետին տեր եմ մինչեւ վերջ, բայց ոչ թե կցկտուր, երկու տող այստեղից, երկու տող այնտեղից ներկայացնեն: Այս մասին այսօր ԲՀԿ խմբակցության հատուկ նիստի ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր արտահայտած մտքերին, որը բուռն քննարկումների առիթ էր դարձել: «Ոչ թե մեր ասածը վերցնեն, կտոր-կտոր կտրտեն, ինչ-որ մասեր հանեն, մի մասը դնեն, դրանով երկիր չես կառուցի: Պետք է այս վիճակից դուրս գալ, դրա համար պետք է լսել, թե ում առաջարկն է լավը: Մեկ է այս վիճակից դուրս ենք գալու, բայց գոնե եղած կորուստներով կարողանանք սահմանափակվել»,-նշեց  նա: Ինչ վերաբերում է «Շանգրի լա» խաղատանը, Ծառուկյանն ասել էր. «Շանգրի լա»-ի հարկերն էլ պետք է պետությունը վճարի, ժողովրդի աշխատավարձն էլ ինքը տա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր