00:00:00

Ժամը 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով սահմանված գործողությունների. ՀՀ փոխոստիկանապետ

13:37, 25 մարտ 2020

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է, որ պահպանեն պարետի ցուցումները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Մհրյանի խոսքով՝ ոստիկաններն իրենց քանակական ուժերի սահմաններում իրականացնում են ծառայություն։ Պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ նա ասաց, որ մինչև 16։00֊ն հրահանգ է իջեցվել բացատրական աշխատանքների միջոցով լուծել խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, սակայն 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների։ Փոխոստիկանապետն ասաց, որ 92 հոգու դուրս են հրավիրել մեքենաներից որպես երրորդ անձ, երկու տրանսպորտային միջոցի նկատմամբ կիրառվել է միջոց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր